Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Ինչու՞ են ՔՊ-ականները համոզված, որ կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել

Ինչու՞ են ՔՊ-ականները համոզված, որ կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել
28.07.2023 | 22:43

Ինձ երեք հարց է հետաքրքրում.

- Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ո՞վ էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարի, այն էլ՝ հենց այն վայրերում, որտեղով հետո ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։

- Արդյոք ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, թե Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որպեսզի կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։

- Ինչու՞ են ՔՊ-ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ